Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ու այդ ակցիաների ընթացքում գրանցված բռնության, ծեծի տեսարանը մեկնաբանելով՝ Սյամոյի հաֆո Խանումյան Հայկը տեղի ունեցածը համարել է սրված էմոցիոնալ դաշտի հետևանք, արցախցիների մոտ առկա անարդարութան զգացումի պոռթկման հետևանքով արձանագրված միջադեպ: 

 

Սյամոյի հաֆոն, փաստորեն, ջանացել է կոծկել տեղի ունեցածի իրական պատճառները: Իսկ իրականությունն այն է, որ ակցիաները կրել են ուղղորդված բնույթ, ինչպես նաև արձանագրված բռնությունն է իրականացվել հստակ պատվերով՝ հարվածելու Սամվել Շահրամանյանի հեղինակությանը: Ճիշտ է՝ Սյամոն հայտարարել էր, թե ծեծողները կապ ունեն Արայիկ Հարությունյանի հետ, բայց, ըստ երևույթին, Սյամոյի հաֆոն չի լսել շեֆի այդ խոսքերն ու հիմա սկսել է դրանք սրբագրել՝ իրեն Ֆրեյդի տեղը դնելով… 

 

Սյամոն  չի դադարում պրպտալ այն հարցի շուրջ, թե ինչպես կարող է թուրքերի պլանը մինչև վերջ իր նպատակին հասցնել: Նա հստակ պատվեր ունի՝ Նիկոլի հետ միասին արցախցիների, Արցախի թեման փակելու, ինչը նշանակում է, որ առաջիկայում ևս կարող են լինել նոր սադրանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել